Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վաշինգտոնը զենք-զինամթերք կտրամադրի սիրիական ընդդիմությանը

Վաշինգտոնը զենք-զինամթերք կտրամադրի սիրիական ընդդիմությանը
25.12.2017 | 11:40

Արևմուտքի հետ համագործակցող մի շարք սիրիական խմբավորումներին 393 միլիոն դոլարի զենք և զինամթերք տրամադրելու ծրագրին հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` տեղեկացնում Hurriyet-ը` նշելով, որ Պենտագոնի տրամադրած սպառազինության ցանկը Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 12-ին:

ԱՄՆ-ը Սիրիայում մարտնչող դաշնակիցներին կտրամադրի 12 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգ և 6 հազար գնդացիր: Թրամփի ստորագրած ցանկում նշված չեն խմբավորումների անվանումները, որ կստանան զենքերը: Հայտնի չէ՝ ընդգրկվա՞ծ են Սիրիայի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդական պաշտպանության ուժերը» զինամթերքի ամերիկյան մատակարարումների ցանկում:


Նոյեմբերի վերջին ԱՄՆ նախագահը Էրդողանին խոստացել էր, որ Վաշինգտոնը կվերանայի սիրիացի քրդերի հետ համագործակցության ուղղությունները` չբացառելով, որ զենքի մատակարարումները կարող են դադարեցվել:

Դիտվել է՝ 3922

Մեկնաբանություններ